News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն պատրաստ է զորք ուղարկել Թուրքիա՝  իրենց դաշնակցին օգնելու՝ պաշտպանել իր երկրի օդային սահմանը ռուսական ինքնաթիռների խախտումներից։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

«ՆԱՏՕ-ն պատրաստ է եւ ի վիճակի է  իր բոլոր դաշնակիցներին, այդ թվում նաեւ՝ Թուրքիային պաշտպանել ցանկացած սպառնալիքից, ՆԱՏՕ-ն պատրաստ է ուժեր տեղակայել հարավում, այդ թվում նաեւ՝ Թուրքիայում»,-ասել է Սթոլթենբերգը, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ՝ չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Անկարան սպառնում է հրաժարվել ռուսական գազի գնումներից՝   ռուսական ինքնաթիռների կողմից այդ երկրի օդային տարածքի խախտման միջադեպերի պատճառով։

Թուրքիայի եւ ՆԱՏՕ-ի  օդային տարածքի խախտման վերաբերյալ Ռուսաստանի տված նախորդ բացատրությունները չեն բավարարել Թուրքիային. Էրդողանը դրանք «անհամոզիչ» է անվանել, փոխանցում է Gazeta-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ