News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մաքուր էներգիայի զարգացման ոլորտի  գիտնականների եւ քաղաքականության փորձագետների 11-հոգանոց պատվիրակությունը, որում կան ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը, Հայաստանում ուսումնասիրել է վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները:

Պատվիրակությունն այցելել էէ Հայաստան եռօրյա ճանաչողական այցով ԱՄՆ պետդեպարտամենտի Գլոբալ  գործընկերության գրասենյակի նախաձեռնությամբ: Այն քննարկումներ է ունեցել Հայաստանում վերականգնվող էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության ոլորտների շուրջ:

Պատվիրակությանը Երեւանում հոկտեմբերի 6-ին հյուրընկալել է ԱՄՆ դեսպանատունը: «Հուսով ենք, որ հանդիպելով Հայաստանի վերականգնվող էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության ոլորտների անհատների եւ կազմակերպությունների հետ խումբն ավելի լավ կընկալի Հայաստանի կանաչ էներգիայի ոլորտի հաջողությունները, մարտահրավերներն ու կարիքները»,- նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Քլարկ Փրայսը:

Տասնմեկ անձից բաղկացած պատվիրակությունը, որի անդամ է նաեւ Պետդեպարտամենտի Գլոբալ գործընկերության գրասենյակի Հատուկ ներկայացուցիչ Դրյու Օ’Բրայենը, Հայաստանում ուսումնասիրեցին վերականգնվող էներգիայի ոլորտում երկրի առկա խոչընդոտները:

Նրանք քննարկումներ են ունեցել ճարտարագիտության որոլտի փորձագետների հետ, որոնք աշխատել են վերջերս ավարտված ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր ջուր եւ էներգիա» ծրագրում: Պատվիրակությունը հանդիպեց նաեւ համալսարանների ճարտարագիտական եւ շրջակա միջավայրի պաշտպանության ֆակուլտետների ներկայացուցիչների հետ: 

«Կարեւոր է օգնել հայաստանցիներին հաստատուն հանձնառություն ձեւավորել մաքուր էներգիայի եւ էներգետիկ արդյունավետության նկատմամբ: Այդպիսի հանձնառությունը Հայաստանին կօգնի նոր տնտեսական հնարավորություններ ստեղծել, որոնք կսատարեն շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ ջանքերին»,- նշել է ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Փրայսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակեց մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը՝ շեշտելով, որ...
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Ամենաշատ