Հոկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ին, 32-ամյա Կարեն Ա.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 05.30-ին, Երեւանի Վ. Սարգսյան փողոցում «ՎԱԶ-2121» (Նիվա) մակնիշի ավտոմեքենայի վարորդը դանակի սպառնալիքով իրենից բացահայտ հափշտակել է բջջային հեռախոսը եւ 44.000 դրամ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ ոստիկանության Կենտրոնականի եւ Ապարանի բաժինների ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 25-ամյա Սերյոժա Հ.-ն, ով ժամը 21.30-ին բերման է ենթարկվել բաժին:
Կատարվում է նախաքննություն: