News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հոնկոնգում՝ Sotheby's աճուրդի տանը, վաճառվել է մատանին, որը հայտնի է «Քաշմիրի գանձ» անունով։ Լոտի արժեքը կազմել է 6.7 մլն դոլար, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Մատանին զարդարված է ադամանդներով եւ 27.68 կարատ քաշով շափյուղայով։ Sotheby's-ից տեղեկացրել են, որ մատանին գնել է տեղի մի կոլեկցիոներ։

Վաճառվել է նաեւ 42 հազվագյուտ մոխրագույն մարգարիտներից կազմված մանյակը։ Այն վաճառվել է 5.27 մլն դոլարով։

Sotheby's-ից հայտնել են, որ երկու լոտն էլ գնի համաշխարհային ռեկորդ են սահմանել իրենց դասակարգերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ