News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լրատվամիջոցների մշտադիտարկման ընթացքում հուլիս-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումների 72 դեպք: Այս մասին ասված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատրաստած հաշվետվության մեջ: 

Ըստ այդմ, երկրորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 13-ով (կամ 15%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով): Դեպքերից 42-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 7-ով (կամ 14%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով):

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու իրավունքների խախտման 30 անհատական դեպք, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշից նվազել է 6-ով (կամ 17%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 12-ով (կամ 67%-ով): Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 12, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 13 իրավունք:

Տպել
Ամենաշատ