News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պարզվում է, որ ղեկավարի եւ աշխատակիցների միջեւ հարաբերություններից շատ բան է կախված։ Եթե այդ հարաբերությունները լավ են, ապա անգամ շեֆի չար կատակները բարձրացնում են ենթակաների բավարարվածության զգացումը։ Միսսուրիի համալսարանի գիտնականները երկու հարցաթերթիկ են մշակել, որոնցից մեկը նախատեսված է եղել ղեկավարների, իսկ մյուսը ենթակաների համար։ Հետո այդ հարցաթերթիկները բաժանել են 54 կազմակերպությունների 70 ղեկավարներին եւ 241 ենթականերին։

Հետազոտությունը պարզել է, որ եթե շեֆի եւ աշխատակիցների հարաբերությունները վատ են, ապա ինչպես չար, այնպես էլ բարի կատակները բացասաբար են անդրադառնում ենթակաների՝ աշխատանքից ունեցած բավարարվածության զգացման վրա, գրում է Business Standard-ը։

Մասնագետները նշում են, որ հումորը ղեկավարներին չի օգնում լավ հարաբերություններ կառուցել ենթակաների հետ։ Դրան ավելի շատ նպաստում է փոխադարձ շփումն ու արդարացի վերաբերմունքը, գրում է MedDaily-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ