News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Զառա Արամյանն այն հազարավոր քաղաքացիներից է, որ երկար ժամանակ իր հերթին է սպասել եւ պետք չէ քննադատել, որ նա քաղաքապետարանի կողմից բնակարան է ստացել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, NEWS.am-ի թղթակցին ասաց դերասան, Երեւանի ավագանու անդամ Հրանտ Թոխատյանը: 

«Չի կարելի անընդհատ լինել ինչ-որ բանի դեմ: Եթե վաղը բնակարան տան եւս տասը հոգու, ես էլի կողմ եմ քվեարկելու: Նույն Զառա Արամյանն էլ այն շատերից է, որոնք սպասում են քաղաքապետարանի կողմից բնակարան ստանալուն: Չի ունեցել, որ տվել են: Եթե չլիներ Զառա Արամյանը, տային օրինակ՝  Պողոս Պողոսյանին, պետք է հարցնեին՝ ինչու նրան»,- ասաց Հրանտ Թոխատյանը:

Ավելի վաղ տեղեկացել էինք, որ Երեւանի քաղաքապետարանի ավագանին այսօր նաև հավանություն է տվել մշակութային չորս գործիչների` Երեւանում բնակարաններ նվիրաբերելու որոշմանը։

Ավագանու անդամների մեծ մասի «կողմ» քվեարկությամբ որոշվեց բնակարաններ նվիրել դերասանուհի Զառա Արամյանին, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանին, գրող Վահրամ Սահակյանին և Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ Բերջ Քարազյանին: Դեմ քվեարկեցին միայն «Բարեւ Երեւան» խմբակցության մի քանի անդամներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ