News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսի դանդաղ զարգացման պատճառը անբարենպաստ արտաքին պայմաններն են: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Պետության ղեկավարը շեշտել է, որ շատ բան է պայմանավորված նաեւ երկրի զարգացման ու բարգավաճման գործում յուրաքանչյուրի ավադով:

«Եթե արտաքին պայմանները չլինեին, մենք վաղուց արդեն բարգավաճ պետություն կլինեինք: Մեզանից շատ բան կարելի է սովորել, ու ես դա ասում եմ առաջատար պետությունների առաջնորդների հետ բանակցություններում, երբ նրանք սկսում են ինձ ակնարկել մեր պետական կառուցվածքի եւ ժողովրդավարության մասին: Աստված տա, որ ձեզ մոտ այդքան ժողովրդավարություն լինի: Ժողովրդավարությունը նախեւառաջ ժողովուրդն է, պետությունը, որն ամեն ինչ անում է հանուն ժողովրդի շահերի: Որտեղ կարելի է երեխա ունենալ, հանգիստ երեխաների հետ փողոցում քայլել, քեզ պաշտպանված զգալ, որտեղ կարելի է իշխանություններին ինչ որ բան հասկացնել »,- հայտարարել է Լուկաշենկոն, հաղորդում է Gazeta-ն:

Լուկաշենկոն նաեւ նշել է, որ Բելառուսի իշխանությունները պատրաստ են երկխոսության երկրի բնակչության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ