News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկում է Հանրային հեռուստատեսության եթերով ավելի շատ ցուցադրել ընդդիմության ներկայացուցիչներին, որ իրենց գործը ավելի հեշտանա։ ՀՀԿ խմբակցության ղեկավարը նման հայտարարություն արել է ԱԺ աբիոնից՝ Հանրային հեռուստառադիոընկերության հաշվետվության քննարկման ժամանակ։

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը, թե Հանրայինի փաստացի առաքելությունն է՝ իդիոտացնել հասարակությանը, Բաղդասարյանն ասել է. «Իդիոտ բառի հայերեն հոմանիշը հայերեն «ապուշն» է, որը բաղկացած է «ապ» ժխտական նախածանցից եւ «ուշ» արմատից, նշանակում է «անուշադիր»։  Ցավում եմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները Հանրային հեռուստատեսությունը լավ չեն ունկնդրում, որովհետեւ հանրապետական գործիչները հաճախ բողոքում են, որ Հանրայինով ավելի շատ լուսաբանում են ընդդիմադիրներին, իսկ իրենց վատ։ Ես իրենց ասում եմ՝ դուք պիտի դրանից լավ զգաք, որովհետեւ մեր գործն իրենք են անում»։ Բաղդասարյանը մեղադրեց ընդդիմությանը՝ իրենց խմբակցությունների իրավիճակին չտիրապետելու մեջ։ Լեւոն Զուրաբյանն օրինակ հայտարարել էր, թե իրենց խմբակցության անդամներին եթեր չեն տրամադրում, մինչդեռ ըստ Բաղդասարյանի, բազմիցս Հանրային եթերով տեսել է ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանին։

Բաղդասարյանը նաեւ փորձեց հեգնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին։ «Քիչ առաջ ելույթ էր ունենում մենաստանի տիրուհին, եւ այդ ելույթն ամբողջությամբ նվիրված էր բարեփոխումներին։ Մենք բոլորս ցանկանում ենք, որ այդ ելույթը ցուցադրվի Հանրայինով․ Որ հանրությունը տեսնի, թե ում է ուղարկում Ազգային ժողով»։

ՀՀԿ խմբակցության ղեկավարի խոսքով, ժողովրդավարության անվան տակ գումարներ են մտնում Հայաստան, որոնք օգտագործվում են մեր արժեքները, մեր եկեղեցին, աԱղանդների վրա բավական գումարներ են դրվում, որպեսզի կարողանան պառակտել մեր առաքելական եկեղեցին, եւ Հանրայինը լուրջ գործ ունի դրա դեմն առնելու գործում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». 3270 հայտարարատու անձանց պաշտոնների՝ 5009 փոփոխություններ. հիմքում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքն է
Ստացված ռեեստրներում առկա տվյալների համաձայն՝ փոփոխություններից 2734-ը վերաբերել են պաշտոնի...
«Փաստ». Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել»
Նախ՝ երեկ առավոտից Երևան մտնող ճանապարհին ոստիկանները կանգնեցրել էին բազմաթիվ բեռնատարներ...
«Ժողովուրդ». Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում. արտասովոր է
Կոռուպցիան, ի գիտություն Նիկոլ Փաշինյանի, հենց սա է` պաշտոնական դիրքի չարաշահմամբ ընտանիքի...
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Ամենաշատ