USAID-ը կմեծացնի այն դրամաշնորհի գումարը, որը Հայաստանին է տրվում սոցիալական եւ բուժական ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու համար։ Այդ մասին որոշումն ընդունվել է Կառավարության հոկտեմբերի 8-ի նիստին։
2010 թվականի օգոստոսի 6-ին կնքված համաձայնագրի համաձայն, Հայաստանի կառավարությանը տրվող 30,5 միլիոն դոլարի դրամաշնորհը կավելանա 790 հազար դոլարով՝ կազմելով 31,3 միլիոն դոլար։
Ֆինանսավորման շրջանակում առաջարկվում է աջակցել Հայաստանում սոցիալական պաշտպանության եւ առողջապահության որակի բարձրացմանը միտված ծրագրերին եւ մեծացնել դրանց ծավալը։