Ճանապարհատրանսպորտային խոշոր պատահար է տեղի ունեցել «Վիտինյա» թունելում ՝ «Խեմուս» մայրուղու վրա, Բուլղարիայի մայրաքաղաքից ոչ հեռու:
Ոստիկանության տվյալներով, վթարի են ենթարկվել ավելի քան 50 ավտոմեքենա, երկու մարդ է զոհվել, առնվազն երկուսը ծանր վիրավորվել են ու տեղափոխվել հիվանդանոց, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Պատահարի վայրում աշխատում են բժիշկներ, փրկարարներ ու ոստիկանությունը: Մայրուղին փակվել է: ՃՏՊ-ի պատճառները ճշգրտվում են: