News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Տոկիոյում CEATEC ցուցահանդեսի ժամանակ Panasonic, Seven Dreamers Laboratories եւ Daiwa House ընկերությունները ներկայացրել են Laundroid անվանումով սարք, որ կարող է լվացքից հետո ինքնուրույն ծալել իրերը:

Ըստ Engadget-ի, նախագիծը մեկնարկել է 2008 թվականին, եւ արդեն թողարկվել է մարզաշապիկները ծալող աշխատանքային նախատիպը: Սարքի աշխատանքի սկզբունքը չի նշվում, սակայն արտադրողը վստահեցնում է, որ դրա ներսում ռոբոտացված ձեռքեր կան:

Ըստ Gazeta-ի, Laundroid-ի նախնական պատվերներ կարելի է կատարել 2016 թվականին, իսկ 2019-ին արտադրողը ծրագրում է սարքը վաճառքի հանել: Բացի այդ, ծրագրվում է սարքավորումների մի ամբողջ համալիր ստեղծել, որը կկարողանա լվանալ, չորացնել եւ ծալել իրերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ