News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը «Twitter»-ի իր էջում տհաճ կարծիք է հնչեցրել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի հասցեին:

«Յագլանդը, որն իրեն մարդու իրավունքների «թիկնապահ» է համարում, շատ ճարպիկ դիվանագետ է»,- հայտարարել է Մամեդովը:

Նրա խոսքով, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը համարձակություն է ունեցել ընդամենը մի քանի անգամ խոսել Եվրոպայում ներգաղթյալների եւ փախստականների իրավունքների բազմամյա խախտումների մասին. «Բայց, հազիվ դառնալով Հանձնաժողովի ղեկավար, նա բաց չթողեց Նոբելյան մրցանակաբաշխության նորընտիր նախագահին պարգեւատրելու նախաձեռնությունը: Արդյունքը երկար սպասել չտվեց. նա դարձավ ԵԽ գլխավոր քարտուղար: Կայծակնային արագությամբ կարծիք հայտնելով Ադրբեջանի մասին՝ Յագլանդը, անկասկած, անսահման «հավատարմություն» է ցուցադրում ինչ-որ մեկին»:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհուրդը հայտարարել է մարդու իրավունքների հարցերով Ադրբեջանի հետ համատեղ խմբից դուրս գալու մասին: Պատճառն այդ երկրում իրավապաշտպանների իրավիճակի կտրուկ վատթարացումն է: Ձերբակալված իրավապաշտպանների թիվն աճում է, իսկ Եվրոպայի խորհուրդը նրանց կալանքի անընդունելի պայմանների մասին անհանգստացնող վկայություններ է ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ