News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բնակելի շենքերում գիշերային ակումբներ չպիտի բացվեն։ Այդ մասին Հայաստանի խորհրդարանում հոկտեմբերի 8-ին հայտարարել է Հայաստանի ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով  հաշվետվությունը 2014 թվականին մարդու իրավունքների մասին։

«Հարյուրավոր մարդկանցից հիմնավոր բողոքներ են ստացվում հասարակական կարգի խախտումների մասին։ Մարդիկ ամիսներով տառապում են աղմուկից, բղավոցներից, այդ թվում նաեւ՝ պարբերական վեճերից ու ծեծկռտուքներից։ Մեզ շատ է ուրախացնում, որ Երեւանի քաղաքապետարանը ընդունում է նման խնդրի առկայությունը, ընդ որում՝ ոչ միայն տեսականորեն, այլեւ՝ օրենքի նախագիծ է նախապատրաստում, որի համաձայն զվարճանքի վայրերը պիտի տեղաբաշխվեն բնակելի շինություններից գոնե 50 մետր հեռավորության վրա»,-հայտարարել է ՄԻՊ-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ