News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետությունը չպետք է ամենաէժան դեղամիջոցները գնի։ Այդ մասին հոկտեմբերի 8-ին Հայաստանի խորհրդարանում հայտարարել է հանրապետության ՄԻՊ Կարեն Անդրեասյանը՝ հաշվետվություն ներկայացնելով 2014-ին մարդու իրավունքների մասին։

Տենդերի գնման կանոնները կարգադրում են ամենաէժան լոտերը գնել, բայց անհրաժեշտ է բացառություն անել դեղերի համար՝ հաշվի առնելով դրանց կարեւորությունը մարդու կյանքի եւ առողջության համար ու նաեւ՝ ցածր գնից բխող ռիսկերը, հավելել է նա։

Անդրեասյանը որպես օրինակ բերել է երկրորդ տեսակի դիաբետի դեմ դեղամիջոցների պատմությունը։

Այսպես, Կառավարությունը որոշում է ընդունել երկրորդ տեսակի շաքարային դիաբետով հիվանդների համար ֆրանսիական «Դիաբետոն» MR  գնել՝ հնդկական «Դիազոն» MR-ի փոխարեն։

«Հուլիսի 1-ից հանրապետության պոլիկլինիկաներում պիտի արդեն նոր դեղամիջոցը ստանային, որովհետեւ հնի վերաբերյալ բազմաթիվ բողոքներ էին եղել։  Բայց պարզվել է, որ դա ընտրովի են տալիս, ոմանց՝ «Դիաբետոն», մյուսներին՝  «Դիազոն»: Ավելին, «Դիազոնի» նոր խմբաքանակ է ներկրվել, - նշել է Անդրեասյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ