News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարկավոր է վերացնել վոլյունտարիզմը երեխայի խնամակալությունը շնորհելիս: Այս մասին հոկտեմբերի 8-ին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ ներկայացնելով 2014 թվականի ընթացքում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցը:

Նրա խոսքով, ծնողների ապահարզանի ժամանակ համապատասխան հանձնաժողովները հաճախ այդպիսի հարցերը լուծում են առանց երեխաների մասնակցության: Այդպիսի մոտեցումը հղի է ե՛ւ կոռուպցիայի արտահայտությամբ, ե՛ւ պարզ անփութությամբ: Արդյունքում կարող է տուժել երեխան, որին կարող են տալ ալկոհոլիզմով տառապողին կամ նրա համար վտանգավոր այլ անձի:

«Պատգամավորներին կոչ եմ անում հանդես գալ խնամակալությունը որոշող համապատասխան օրենսդրական կարգավորմամբ»,- հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ