News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունելություն է կազմակերպել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 20-ամյակին եւ Սահմանադրական դատարանի 20-ամյակին նվիրված երեւանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցների պատվին:

«Սահմանադրական դատարանների դերը դատական իշխանության անկախության ամրապնդման գործում: Դոկտրինալ մոտեցումները եւ ժամանակակից մարտահրավերերը» թեմայով խորհրդաժողովի մասնակիցների ներկայությամբ Կառավարության ընդունելությունների տանը կայացած միջոցառման ժամանակ տեղի է ունեցել նաեւ ՀՀ սահմանադրական դատարանի 20-ամյակի առիթով թողարկված նամականիշի մարման արարողությունը: Նամականիշի վրա պատկերված են ՀՀ սահմանադրական դատարանի շենքը, Հայաստանի Հանրապետության դրոշը, ինչպես նաեւ արդարադատության խորհրդանիշ Ֆեմիդան՝ Սահմանադրությունը ձեռքում:

Տպել
Ամենաշատ