News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնն ու Վարշավան համաձայնագիր են ստորագրել, որը հստակեցնում է Լեհաստանի տարածքում ԱՄՆ-ի ծանր ռազմական տեխնիկայի ապագա բազաների տեղակայման վայրը: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հաղորդել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարությունը:

Նախարարության մամուլի քարտուղար Յացե Սոնտայի խոսքով, լեհական կողմը ներկայացրել է հետեւյալ տարածքներն ու օբյեկտները. Լասկայի ավիաբազան, Դրավսկե-Պոմորսկում Ցամաքային զորքերի ուսումնական կենտրոնը, Սկվեժինայում, Չեխանովեում եւ Հոշչնեում ռազմական համալիրները:

Նա նաեւ հավելել է, որ Լեհաստանի տարածքում ԱՄՆ-ի զինուժի ներկայությունը կարող է արտահայտվել զինծառայողների տեղակայմամբ եւ սարքավորումների, գույքի ու նյութերի պահեստավորմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ