News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հաջորդ շաբաթ Լյուքսերբուրգում Եվրամիության մակարդակով, միության անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում, բանակցությունների մանդատ կընդունվի՝ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հատուկ համաձայնագրի կնքման նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղար Առլեմ Դեզիրը, որը Երեւան է ժամանել՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երկրների ԱԳՆ ղեկավարների ֆորումի 31-րդ նստաշրջանին:

Անդրադառնալով Հայաստանի ու Եվրամիության հարաբերությունների զարգացման հեռանկարներին, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը մեր երկրի անդամակցությունը, ֆրանսիացի նախարարը նշեց. «Դա կլինի գլխավոր թեմաներից մեկը, որը պատրաստվում ենք քննարկել Երեւանում: Ինչպես գիտեք, Ֆրանսիան սատարում է փաստը, որ Հայաստանը կարող է բանակցություններ վարել Եվրամիության հետ՝ հատուկ համաձայնագիր ստորագրելու նպատակով, նույնիսկ Ռուսաստանի հետ ԵՏՄ մաս կազմելու որոշման պարագայում: Մենք հարգում ենք այդ ընտրությունը».:

Առլեմ Դեզիրի խոսքով, Երեւանում իր գործընկերոջ հետ քննարկելու է համագործակցության ոլորտները, որոնցում հարաբերությունները զարգացնելու ցանկություն կա: «Ոչ միայն տնտեսական եւ առեւտրի ոլորտում, այլեւ քաղաքական, մշակութային փոխգործակցության: Կարծում եմ՝ ներկայում հեռանկարները միանգամայն հստակ են, եւ մենք հաջորդ շաբաթ կբացենք Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների պատմության մեջ այդ նոր փուլը»,- ամփոփեց Ֆրանսիայի եվրոպական հարցերի պետքարտուղարը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերի 28-29-ը Վիլնյուսում անցկացված ԵՄ «Արեւելյան գործընկերության» գագաթաժողովում Հայաստանը չստորագրեց Ասոցացման մասին համաձայնագիրը, քանի որ նույն տարվա սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային, այնուհետեւ՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշման մասին: Ներկայում Հայաստանը պետք է ԵՄ-ի հետ բանակցություններ սկսի նոր փաստաթղթի շուրջ՝ հաշվի առնելով ԵՏՄ-ի շրջանակում Հայաստանի ստանձնած պարտավորությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պեսկովը մեկնաբանել է ԵԱՏՄ-ին Հայաստանի մասնակցության հնարավոր դադարեցումը
Պեսկովը մեկնաբանել է...
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ