News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը իր կրտսեր քրոջը՝ Կիմ Յո Չժոնին, հեռացրել է անձնական անվտանգության ծառայությունից՝ մի շարք միջադեպերի պատճառով: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Ըստ բաց աղբյուրների տրամադրած տեղեկությունների՝ 2013 թ. Ընի քույրը նշանակվել էր Կորեայի Աշխատանքային կուսակցության արձանագրությունների ծառայության ղեկավար: Բացի դրանից Հյուսիսային Կորեայի առաջնորդը նրան վստահել էր իր գլխավոր քաղաքական խորհրդականի պաշտոնը: Հրատարակությունը նշում է, որ Կիմ Յո Չժոնը պատասխանատու էր Կիմ Չեն Ընի թե արտաքին տեսքի, թե անվտանգության համար, հաղորդում է Gazeta-ն:

Քրոջից դժգոհությունն առաջացել էր մի շարք միջադեպերի հետեւանքով. երիտասարդական միջոցառումներից մեկի ժամանակ ամբոխին հաջողվել էր մի պահ մոտենալ Կիմ Չեն Ընին, մինչ նրա պահակազորը անվտանգությանշղթա կձեւավորեր: Բացի դրանից, երբ Կիմ Չեն Ընը այցելել էր մի կոլտնտեսություն, որտեղ նրան դիմավորում էին նաեւ երաժիշտներ, խմբի գերոգեւորված անդամներից մեկը քիչ էր մնում պատահաբար կիթառով հարվածեր Ընի դեմքին:

Կիմ Յո Չժոնը, ինչպես եւ նրա եղբայրը, ուսումն ստացել է Շվեյցարիայում: Պարբերականի խոսքով նա պատասխանատու էր Կիմ Չեն Ընի անձնական ոճի՝ այդ թվում սանրվածքի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ