News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բժշկական կենտրոնում շինարարական աշխատանքներն ավարտվել են 5 ամիս ուշացումով:

Մարզի առողջապահության վարչությունից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ շատ փոքր աշխատանք է մնացել, մի քանի թեթեւ բան կա շտկելու, որից հետո հիվանդանոցի բացումը կարվի: «Օրը դեռեւս հայտնի չէ»,- ասացին վարչությունից:

Հիշեցնենք, որ հիվանդանոցի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են 2013թ.-ից: Առաջին փուլն իրականացրել է Համաշխարհային բանկը, իսկ երկրորդ փուլը՝ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը: Աշխատանքների ավարտը նախանշված էր 2015 թ. մայիսին:

Տպել
Ամենաշատ