News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Յունիբանկը մոտեցնում է բանկը հաճախորդներին` հնարավորություն տալով նրանց  դառնալ բաժնետեր: Այս մասին նշել է Յունիբանկի Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը:

Նրա խոսքով, 2014-2015թթ.-ին Յունիբանկն էապես ընդլայնեց համագործակցությունը միջազգային կառույցների հետ: Վարկավորման ծրագրի շրջանակներում ներկայումս բանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առեւտրի եւ զարգացման Սեւծովյան բանկի (BSTDB) եւ Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ: Համագործակցության պայմանագրերի շրջանակներում ներգրավված միջոցները  Յունիբանկն ուղղում է փոքր եւ միջին ձեռնարկատիրության երկարաժամկետ վարկավորմանը` նպատակ ունենալով դառնալու առավել շահավետ գործընկեր ՓՄՁ-ների համար:

«Յունիբանկը թեւակոխում է զարգացման որակապես նոր փուլ, որը ենթադրում է ինչպես կառավարման հիմքում կորպորատիվ մոտեցումների խորացում, աշխատակազմի արդյունավետության բարձրացման պահանջ, այնպես էլ` համագործակցության ընդլայնում միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Այս քայլերը համահունչ են  Յունիբանկի` ժողովրդական բանկ դառնալու ռազմավարությանը, որի անկյունաքարը շահառուների ընդլանումն է բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման միջոցով» - ընդգծել է Արարատ Ղուկասյանը:

Երկարաժամկետ միջոցներ ներգրավելու նպատակով, Յունիբանկը բանակցություններ է վարում նաեւ եվրոպական մասնավոր ֆոնդերի հետ: Ա.Ղուկասյանի խոսքով, շուտով բանկը կհայտարարի եւս մեկ համագործակցության պայմանագրի ստորագրման մասին: «Մենք բոլորս քաջ գիտակցում ենք ՓՄՁ-ների կարեւոր դերը տնտեսության դիվերսիֆիկացիայի եւ նոր աշխատատեղերի ստեղծման մեջ, ուստի ներգրավված միջոցներն ուղղվելու են ՓՄՁ վարկավորման ընդլայնմանը` էականորեն բարձրացնելով վարկային միջոցների հասանելիության մակարդակը», - նշեց Ա.Ղուկասյանը:

Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը բանկը դիտում է ոչ միայն որպես  ֆինանսական միջոցների ներգրավման, այլեւ միջազգային փորձի ձեռքբերման, խորհրդատվության մատուցման եւ զարգացման նոր հեռանկարների ստեղծման հնարավորություն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխման` IPO-ի միջոցով  ներգրավված միջոցները Յունիբանկը եւս ուղղելու է իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների` մանրածախ բիզնեսի հետագա զարգացմանը եւ ՓՄՁ-ների հետ աշխատանքի ընդլայնմանը:

«Յունիբանկն առաջին անգամ Հայաստանում իրականացնում է բաժնետոմսերի թողարկում բորսայի միջոցով: Այս քալով մենք մոտեցնում ենք բանկը  հաճախորդներին, վերջիններիս հնարավորություն ընձեռելով դառնալու բաժնետեր:  Դատելով արդեն իսկ ձեւավորված պահանջարկից, տեղական շուկայի արձագանքը ներդրումային այս նոր գործիքի նկատմամբ դրական է, որը միանշանակ փաստում է բանկի կայուն ֆինանսական վիճակի, մեր հաճախորդների եւ ներդրողների բանկի նկատմամբ ունեցած վստահության մասին», - հավելեց Ա.Ղուկասյանը:

Այսօր Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով եւ 45 մասնաճյուղերով Հայաստանում եւ ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀ դրամ: Յունիբանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 274 000-ը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ