News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մասնակցելու է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, քարոզչությանը` ոչ։ Նա այս պահին քաղաքականությամբ չի զբաղվում, անասնապահությամբ է զբաղվում։ Ինչո՞վ է զբաղված նախկին քաղաքապետը, ի՞նչ է կարծում Ռոբերտ Քոչարյանի հնարավոր վերադարձի եւ Գյումրիի ներկայիս իշխանությունների մասին, եւ արդյոք մտադիր է վերադարձնել Գյումրիի ղեկավարի պաշտոնը։ Այս ու այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է Վարդան Ղուկասյանի հետ։

Պարոն Ղուկասյան, որպես ՀՀԿ ներկայացուցիչ` հանրաքվեի գործընթացին քարոզչության մասով մասնակցելո՞ւ եք:

Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, իմ քվեն կտամ, դա էլ գաղտնիք է` ինչպես կքվեարկեմ: Փառք Աստծո, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես անասնապահությամբ եմ զբաղվում, կաթի վերամշակմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ: Առավոտվանից իրիկուն աշխատում եմ:

Գյումրեցինեը, Ձեր կարծիքով, ինչպե՞ս կքվեարկեն` հաշվի առնելով, որ շատերը  դեմ են սահմանադրական փոփոխությունների նախագծին։

Գյումրեցիների վիճակը շատ ծանր է, սարսափելի վիճակում է Գյումրին,  Գյումրին դատարկվում է, Շիրակի մարզն է ընդհանրապես դատարկվում: Ամբողջ փողոցներում, որ պտտվեք, մարդ չեք տեսնի:

Քաղաքային իշխանությունը կարո՞ղ է այդ խնդիրներին լուծում տալ, թե՞ իր ուժերից վեր է:

Բազմիցս ասել եմ, բարձրաձայնել եմ, բայց ընդհանրապես` ձայն բարբառո հանապատի: Բա ո՞նց թե քաղաքային իշխանությունը չի  կարող նպաստել դրան...  Երբ որ քաղաքում շինարարություն չի արվում, մարդիկ  երեք սանտիմետրի համար դատարաններում խեղդված են, իմ տված  հսկայական թույլտվությունները մինչեւ էսօր մարդկանց ձեռքին է, եւ թույլտվություն չեն տալիս, որ շինարարություն անի, ավարտական ակտերը չեն տալիս մարդկանց, որ կարողանան հողի գույքի հարկ մուծեն, քաղաքապետարանի բյուջեի եկամուտները 50 տոկոսով կրճատվել են: Էլ ի՞նչ ասեմ…

Ես չարությամբ լցված չեմ, ուղղակի ցավում եմ: Նախ կառուցածիս համար եմ ցավում, երկորդն էլ` էստեղ ծնվել եմ, էստեղ էլ  կմահանամ, իսկ իրանք հյուրեր են, կգան ու կգնան:  Ինքը (խմբ. Սամվել Բալասանյանը) Ամերիկայում, Երեւանում, Չինաստանում-բանում էնքան տուն ու տեղ ունի, դրա համար էլ չի ցավում, իր երեխեքը կապ չունեն էստեղի հետ: Ուղղակի էստեղի սերը քաշում են, տաս կոպեկով գարեջրի գործարանը սեփականաշնորհեցին, քսան կոպեկով սեփականաշնորհեցին հրուշակաղենի գործարանը: «Պեպսի-կոլայի» հսկայական օգնությունը վաճառեցին, հարստացան աղետի գոտու հաշվին… ուղղակի բոյը խաբուսիկ է, բոյից խաբնվում են:

Հնարավո՞ր է` հաջորդ քաղաքապետի ընտրություններում Ձեր  թեկնածութունը առաջադրեք:

Կապրենք, կտեսնենք, դեռ չեմ որոշել:

Մեկ տարի է մնացել:

Գիտե՞ք ինչ, ժամանակը կգա, ամեն ինչ ես կասեմ, հիմա ես բան չունեմ ասելու, հիմա ուղղակի հետեւում եմ, երբ որ կտեսնեմ` ժողովուրդը իրոք ինձ շատ է ուզում, կհայտարարեմ իմ առաջադրվելու մասին: Ինձ աթոռը չի հրապուրում, որ ես ձգտեմ աթոռին, լոբբինգներ անեմ, որ մեկ այլ պաշտոնի գնամ: Ինձ դրանք չեն հետաքրքրում, ինձ հետաքրքրում է իմ հայրենիքը, պետք են իմ ծառայությունները հայրենիքին, թե ոչ:

Սերժ Սարգսյանի հետ այդ թեմայի մասին չե՞ք խոսել, Ձեր թեկնածությանը ինչպե՞ս է վերաբերվում:

Ոչ, ոչ, նմանատիպ հարցերով ես չեմ խոսել: Ճիշտն ասած, էդ հարցերը չեմ քննարկում:

Այսինքն` առանց Սերժ Սարգսյանի համաձայնությա՞ն եք առաջադրվելու:

Բոլոր քաղաքապետերը, որ առաջադրվում են, ուրեմն գնում, հարցնո՞ւմ են, էդպիսի բաներ չկա: Հայաստանի օրենքով յուրաքանչյուր քաղաքացի` 18–ը լրացած, ով բնակվում է այդ քաղաքում, կարող է առաջադրել իր թեկնածությունը, եւ եթե օրենքի մեջ ամրագրված լինի, որ անպայման գնան, հարցնեն, մենք էլ կգնանք կհարցնենք: Բայց նման բան ամրագրված չի: Ինքը սկի չի էլ պահանջում, որ որեւէ մեկը գնա, էդպիսի բաներ հարցնի:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի դիրքորոշմանը  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, նա դեմ է արտահայտվել, կարծում եք` դա մեծ քաղաքականություն վերադառնալու մեկնա՞րկն է:

Ընդհանրապես, ես նախագահների հետ կապված հարգալից եմ վերաբերում, ես Քոչարյանի հետ աշխատել եմ, իրան հարգում եմ, ներկայիս նախագահին էլ եմ հարգում: Իր իրավունքն է, լուրջ, հասուն մարդ է, նախագահ է եղել, քաղաքականության մեջ էլ ինքը կա, բոլորը հետեում են, ինքը գիտի, իրանից հարցրեք: Իրեն չեմ տեսել երեք տարի, չեմ վերցրել-դրել, չգիտեմ` ինչ է մտածում, ի՞նչ իմանամ: Ես միշտ ասել եմ` Կաթողիկոս, նախագահ,  թագավոր ընտրվում են ի վերուստ, պետք է այս կառույցներին լուրջ հարգել:

Տպել
Ամենաշատ