News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հանարապետության ողջ տարածքում վաղվանից՝ հոկտեմբերի 10-ից տեղումները կդադարեն: Այս մասին այսօր` հոկտեմբերի 9-ին, լրագրողներին ասաց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետությունը հոկտեմբերի 1-ից գտնվում է ցիկլոնի ազդեցության ներքո, ինչի հետեւանքով էլ անձրեւներ են դիտվում: Վաղը օրվա երկրորդ կեսից ցիկլոնը կտեղափոխվի դեպի արեւելք ու հանրապետությունում կդիտվի տեղումների դադար, եղանակի պարզեցում»,- ասաց  նա։

Գագիկ Սուրենյանը նշեց, որ հոկտեմբերի առաջին տասնօրյակին ամպրոպներով ուղեկցված անձրեւներն ու որոշ շրջաններում տեղացած կարկուտը արտառոց են տարվա այս ժամանակահատվածի համար: 

«Անձրեւներն ուղեկցվել են ամպրոպով, ինչը բնորոշ չէ հոկտեմբերին, սովորաբար այն բնորոշ է մայիսին։ Արտառոց էր նաեւ այն, որ բացի ամպրոպներից, դիտվել է 2 սմ տրամագծով կարկուտ՝ Ուրցաձորում ու Արարատի մարզի մի շարք համայնքներում։ Կարկուտը եւս արտառոց է հոկտեմբերի համար։ Այս երեւույթն առավել բնորոշ է մայիս-հունիսին»,- ասաց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ