News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2015թ Խաղաղության Նոբելյան մրցանակն ստացել է Թունիսում ազգային երկխոսության «քառյակը»:

Հաղթողների անունները հայտարարել է Նորվեգական նոբելյան կոմիտեի նախագահ Կուլման Ֆիվեն, հայտնում է Gazeta-ն:

Քառյակը ձեւավորվել է 2013 թ.՝ երկրի համար շրջադարձային պահի, երբ ժողովրդավարական արժեքները վտանգված էին: 2011 թ. Թունիսում սկսվել էր համազգային դժգոհության ալիք, որը հետագայում հանգեցրել էր «Հասմիկների երկրորդ հեղափոխությանն» ու Թունիսի նախագահ Զին էլ Աբիդին Բեն Ալիի հրաժարականին:

Ընդհանուր առմամբ հանձնաժողովը դիտարկել է 273 թեկնածություն՝ այդ թվում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի ու Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆի թեկնածությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ