News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան պիտի առերեսվի սեփական հիշողությանը, ինչպես դա արել է Գերմանիան։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Արլեմ Դեզիրը՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելության ընթացքում։ Նրա խոսքով, դա շատ կարեւոր է նաեւ հաշտեցման համար, եւ հենց դա է Ֆրանսիայի ուղերձը (ֆոտոռեպորտաժ

Դեզիրը ծաղիկներ է դրել հավերժական կրակի մոտ։ Ֆրանսիայի պետնախարարն այցելել է նաեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եւ գրություն թողել Հուշամատյանում։

«Ես Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ եմ այցելել Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող մարմնի ղեկավար Մուրադ Փափազյանի հետ՝ հերթական անգամ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին», - նշել է Ֆրանսիայի պետնախարարը։  Արլեմ Դեզիրը հիշեցրել է, որ այս տարվա ապրիլի 24-ին անձամբ նախագահ Ֆրանսուա Օլանդը Ֆրանսիայի անունից ներկա էր այստեղ՝ Հայաստանում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը։  «Ես ցնցված եմ այն ամենով, ինչ տեսա։ Թանգարանում ներկայացված է արխիվային փաստաթղթերի հավաքածու, որոնք արտացոլում են այդ տարածքում հայ ժողովրդի կենսաոճը, կյանքի մակարդակը, ունեցվածքն ու բարիքները, որոնք ստեղծվել են դարերի ընթացքում, մյուս կողմում՝  19-րդ դարում սկիզբ առած սպանություններն են, որոնց հետեւել է Երիտթուրքերի կազմակերպած ցեղասպանությունը», - նշել է Առլեմ Դեզիրը։

«Ինչ-որ առումով, այս ամենը միջազգային հանրության անտարբերության հետեւանքն է։ Չնայած բազմաթիվ դիվանագետների եւ մտավորականության ներկայացուցիչների վկայություններին, աշխարհը թույլ է տվել, որ ցեղասպանություն տեղի ունենա։ Դա  20-րդ դարի առաջին ցեղասպանություն էր՝ վարչական ապարատի եւ բանակի ներգրավմամբ՝ մի ամբողջ ժողովուրդ իր մշակույթով ոչնչացնելու որոշմամբ, բոլորին, առանց բացառության՝  երեխաների, կանանց, բոլորին։   Իսկ մարդկությունը չի կարողացել դասեր քաղել, եւ այժմ աշխարհում տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում», - ընդգծել է Արլեմ Դեզիրը։

Դրա համար էլ, նրա տեսանկյունից, շատ կարեւոր է հիշատակի պահպանման աշխատանքը։ «Իսրայելում Հոլոքոստի թանգարանի նման, Հայոց ցեղասպանության այս թանգարանը պիտի հանրային նշանակության վայր հռչակվի։  Անհրաժեշտ է շարունակել պայքարը բոլոր երկրներում, այդ թվում նաեւ Թուրքիայում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ», - ընդգծել է ֆրանսիացի պետնախարարը։ Նա հիշեցրել է, որ դեռեւս  2001 թվին Ֆրանսիան օրենքի մակարդակում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։  «Եվ մեր հնարավորությունների սահմաններում մենք միշտ հանդես ենք գալիս Հայոց ցեղասպանության ճանաչման օգտին», - ամփոփել է Արլեմ Դեզիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ