News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Coca-Cola ընկերությունը միլիոնավոր ֆունտեր է ծախսել բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունների ֆինանսավորման համար, որոնք կհերքեն քաղցր գազավորված ըմպելիքների եւ ճարպակալման միջեւ եղած կապը։ Այս մասին հայտնում է The Times թերթը։

Թերթը նշում է, որ համաշխարհային հռչակ վայելող ընկերությունը ոչ միայն ֆինանսավորել է ավելի քան մեկ տասնյակ գիտական նախագծերը, այլ նաեւ կաշառել է կառավարության առողջապահության հարցերով զբաղվող անդամներին։

Իսկ փորձագետ դիետոլոգները նշում են, որ հենց ավելորդ շաքարն է նպաստում ճարպակալմանը։ Մեծ Բրիտանիայում ճարպակալման հետեւանքով առաջած հիվանդություններից տարեկան մահանում է ավելի քան 50 հազար մարդ։ Դիետոլոգները նշում են, որ սխալ սնունդն ավելի վնասակար է օրգանիզմի համար, քան ալկոհոլն ու ծխախոտը, գրում է Gazeta-ն։

«Coca-Cola-ն ցանկանում է մանիպուլյացիայի ենթարկել ոչ միայն հասարակական կարծիքը, այլ նաեւ քաղաքական որոշումները։ Նրանց ռազմավարությունը հիշեցնում է ալկոհոլային եւ ծխախոտագործական ընկերությունների գործողությունները, որոնք փորձում էին ազդել գիտական հետազոտությունների վրա։ Այստեղ շահերի բախում կա»,- ասել է Faculty of Public Health կազմակերպության անդամ Սայմոն Քեփվելը։

Coca-Cola-ի ներկայացուցիչներն իրենց կողմից The Times-ին  հայտնել են, որ ընկերությունը գիտական հետազոտությունները պատվիրում է միայն անկախ գիտնականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ