News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱԺ նախագահն իր լիազորություններից է օգտվել, երբ կարգադրել է առանց իր ստորագրության լրագրողներին թույլ չտալ հարցազրույց անել պատգամավորների հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«ԱԺ նախագահն իր լիազորություններից է օգտվել՝ քառօրյա նիստերի օրերի ժամանակ ԱԺ նախագահը նման իրավունքներ ունի, կանոնակարգով է դա հաստատված: Իսկ մնացած վտանգների մասին ես չգիտեմ, թե ինչ վտանգներ են իրենցից ներկայացնում լրագրողները, համենայնդեպս, ինձ համար նման վտանգներ չկան»,- ընդգծել է Բաղդասարյանը:

Նշենք, որ վերջին քառօրյայի ընթացքում Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ Գալուստ Սահակյանը կարգադրել է առանց իր ստորագրության լրագրողներին թույլ չտալ հարցազրույց անել պատգամավորների հետ: Բացի այդ, ԱԺ բակում խոչընդոտվել էր լրագրողների աշխատանքը, որոնք դրսում սպասում էին  վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցեր ուղղելու ակնկալիքով:

Տպել
Ամենաշատ