News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որն այս օրերին Հայաստանում է, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի աննկատ ելումուտ անել հյուրանոց։ Թեեւ նա բազմիցս է եղել իր պատմական հայրենիքում, այնուամենայնիվ, նրա ամեն այցը տոն է երկրպագուների համար ու բոլոր օրերին հյուրանոցի դիմաց մշտապես երկրպագուների բազմություն է լինում։

Այսօր նույնպես` հյուրանոցից դուրս գալիս Ազնավուրին, որը նախօրեին է ժամանել Երեւան, դիմավորեցին տարբեր տարիքի երկրպագուներ` այդ թվում դպրոցականներ, որոնք պատահաբար էին տեսել շանսոնյեին։ Նրանց ուղեկցող ուսուցչուհին այնքան էր հուզվել, որ «պատմական» բնութագրեց այս հանդիպումը։

Երկրպագուները Ազնավուրին սեր էին խոստովանում, լուսանկարվում ու մակագրություններ վերցնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ