News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս արագացնել բերքահավաքը՝ սպասվող ցրտահարություններին ընդառաջ:

Այս առնչությամբ, գյուղնախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Համաձայն ՀՀ հիդրոօդերեւութաբանական եւ մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. հոկտեմբերի 10-ի եւ 11-ի գիշերները հանրապետության Շիրակի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Լոռու մարզերի բարձրադիր գոտու տարածաշրջաններում կանխատեսվում են բացասական ջերմաստիճաններ` -2 +4, -1 +3:

Այդ կապակցությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս ավարտել բոլոր այն բանջարեղենների ու պտուղների բերքահավաքը, որոնք կարող են նշված ջերմաստիճանների պայմաններում վնասվել»:

Ավելի վաղ նախարարությունից հայտնել էին, որ բացի այդ, «Էրեբունի-Երեւան» տոնի կապակցությամբ հոկտեմբերի 10-ին եւ 11-ին Կասյան փողոցի վերին հատվածում եւ «Մալիբու» սրճարանին հարող տարածքում գործող գյուղատնտեսական տոնավաճառները չեն աշխատի:

Հոկտեմբերի 17-ից տոնավաճառները կգործեն բնականոն հունով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ