News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Դավթաշեն վարչական շրջանի եւ Անտոնիի միջեւ հաստատված փոխգործակցությունը պետք է գործնական փուլ տեղափոխել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 9-ին, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հենդիպման ժամանակ նշել է Ֆրանսիայի Անտոնի քաղաքի քաղաքապետ Ժան -Իվ Սենանը, ով Երեւան է ժամանել Երեւանի քաղաքապետի հրավերով «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով:

Տարոն Մարգարյանը նկատել է, որ Անտոնիի քաղաքապետի այցը նաեւ հրաշալի առիթ է փոխադարձ գործընկերային կապերն ամրապնդելու համար: «Ֆրանսիական մի շարք քաղաքների հետ Երեւանն այսօր համագործակցում է սերտորեն, որի շնորհիվ իրականացվել ու իրականացվում են համատեղ բազմաթիվ կարեւոր ծրագրեր: Ֆրանսիական գործընկեր քաղաքների հետ մեր սերտ համագործակցությունը շոշափելի արդյունքներ է տվել տեղական ինքնակառավարման, տնտեսական զարգացման, զբոսաշրջության խթանման եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում, ինչը նաեւ լրացուցիչ խթան է դառնում նորանոր ծրագրերի քննարկման ու դրանք կյանքի կոչելու համար: Իմ կողմից մշտապես կարեւորվել է նաեւ Երեւանի 12 վարչական շրջանների համագործակցությունը տարբեր պետությունների քաղաքների հետ եւ ողջունելի է, որ Երեւան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի ու Ֆրանսիայի Անտոնի քաղաքի միջեւ արդեն իսկ ստորագրվել է քույրացման արձանագրություն, որը, համոզված եմ, լավ մեկնակետ է՝ ամրապնդելու երկուստեք արդյունավետ փոխագործակցությունը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անտոնիի քաղաքապետ Ժան - Իվ Սենանն էլ նշել է, որ պետք է Դավթաշեն վարչական շրջանի եւ Անտոնիի միջեւ հաստատված փոխգործակցությունը գործնական փուլ տեղափոխել:

«Երեւանում գտնվելն իսկապես հաճելի է, եւ պետք է ասեմ, պարոն քաղաքապետ, որ արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երեւանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Եվ թեկուզ հենց այս տեսանկյունից մեզ համար իսկապես կարեւոր են որոշակի ոլորտներում գործընկերային հարաբերություններ հաստատելը Երեւանի հետ ու երկուստեք հաջողված փորձի փոխանակումները»,- նշել է Ժան - Իվ Սենանը:

Հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարեւորել է նաեւ  Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր հայազգի Պատրիկ Դեւեջյանի եւ Անտոնիի Ֆրանս-հայկական միության ներդրումը երկկողմ հարաբերությունների սերտացման ու ամրապնդման հարցում։

Տպել
Ամենաշատ