News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությունը, թե Թուրքիան Ռուսաստանի փոխարեն այլ երկրներից գազ կգնի, անհիմն է եւ դա գիտեն թե Թուրքիայում, թե Ռուսաստանում։  Հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։

Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը, հիշեցնելով Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան Ռուսաստանի փոխարեն այլ տեղից գազ կգնի, իսկ Աքքույուի ատոմակայանն էլ ուրիշները կկառուցեն, շեշտեց, որ Էրդողանի խոսքերը զուրկ են տարրական հիմնավորվածությունից, քանի որ Թուրքիան այս պահին չունի բավարար ենթակառուցվածքներ ռուսական գազից հրաժարվելու համար։

Իսպիրյանը նշեց, որ Թուրքիան տարեկան ներմուծում է մոտ 49 մլն խորանարդ մետր գազ, որի 55 տոկոսը Ռուսաստանից։ «Թուրքիան Ռուսաստանից բացի գազ է գնում Իրանից եւ Ադրբեջանից, սակայն այդ երկու երկրներից գնվող գազի ավելացման հնարավորություններ չկան ենթակառուցվածքների պատճառով, ավելին, շատ են դեպքերը, որ Թուրքիան Ռուսաստանից խնդրում է ձմեռը ավելացնել տրվող գազի ծավալները։  Այս մասին գիտեն թե Ռուսաստանում, թե Թուրքիայի էներգետիկ ոլորտի մասնագետները։

Եւ եթե ռուս-թուրքական լարվածությունն աճի ու որեւէ կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանը դադարեցնի գազամատակարարումը, Թուրքիան կհայտնի ցրտի ու խավարի մեջ։  Թուրքիայում ռուսական գազն օգտագործվում է թե բնակչության կողմից, թե արդյունաբերության, թե էլեկտրաէներգիա ստանալու մեջ»,-նշեց Իսպիրյանը։

Բանախոսն անդրադարձավ նաեւ Աքքույուի ատոմակայնի խնդրին՝ շեշտելով, թե դրա նախագիծը կազմում է 25 մլրդ դոլար, որից 3 մլրդ-ն արդեն ծախսվել է։ «Եթե Թուրքիան հրաժարվի դրանից, ստիպված է լինելու միլիարդավոր դոլարների տուգանքներ վճարել»,-ամփոփել է Իսպիրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ