News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Ասթանայում՝ ղազախաուկրաինական բիզնես ֆորումի ընթացքում պայմանավորվել են ընդլայնել տնտեսական համագործակցությունը, հաղորդում է «Նովոստի-Ղազախստանը»:

«Այսօր մենք պետք է շարունակենք տնտեսական կապերը, որոնցից երկու կողմերն էլ կշահեն:  Ինչպես ինձ ասել են՝ մի քանի հռչակագրեր են ստորագրվել, հեռանկարային շատ նախագծերի շուրջ  ակտիվ բանակցություններ են ընթանում: Իհարկե այսօր տրանսպորտային խնդիրներ կան, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ հակամարտության եւ  պատժամիջոցների խնդիրը կա, բայց կա նաև նույնիսկ նման բարդ պայմաններում աշխատելու, իրար հասկանալու ու  աջակցելու ցանկություն: Չնայած համաշխարհային տնտեսության անկայունությանն ու անկանխատեսելիությանը՝ մենք կարող ենք միասին կառուցել մեր ապագա համատեղ ծրագրերը»,- հայտարարել է Նազարբաեւը Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Միաժամանակ Ղազախստանի նախագահը նշել է, որ եկրների միջեւ ապրանքաշրջանառությունը գրեթե կրկնակի նվազել է՝ 5.3 միլիարդից հասնելով 2.2 մլրդ-ի:

«Այս հարցում շատ օբյեկտիվ պատճառներ կան, որոնց մասին մենք գիտենք, բայց մենք հիմա ունենք շատ պոտենցիալ հնարավորություններ, որոնց միջոցով կարող ենք շտկել այս իրավիճակը»,- նշել է Նազարբաեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ