News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Առողջապահության նախարարությունը դեռեւս քննչական մարմնին չի փոխանցել Երեւանի «Շենգավիթ» ԲԿ-ից հուլիսի 27-ին ծայրահեղ ծանր վիճակում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով կատարված ներքին քննության արդյունքները: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման հարցադրում արեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինա Թովմասյանը:

«Առողջապահության նախարարությունն իր իրականացրած ներքին քննության արդյունքները պետք է փոխանցեր գործով քննիչին, որն էլ մեզ նույնպես պետք է հայտներ արդյունքների մասին: Մեր տեղեկություններով` արդյունքները դեռ սեպտեմբերի վերջին պատրաստ են եղել, սակայն անհայտ պատճառներով նախարարությունը եզրակացություն չի փոխանցում քննչական մարմնին: Այս փաստը մեզ շատ է մտահոգում, քանի որ քննության արդյունքները կարող են ելակետային լինել գործի համար»,- ասաց Մարինա Թովմասյանը:

Նրա խոսքով` քննիչը գրավոր դիմել է նախարարությանը` արդյունքները ստանալու համար, սակայն դեռեւս պատասխան չկա:

Առողջապահության նախարարությունից էլ մեզ հայտնեցին, որ նախարարի հրամանով ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, որի եզրակացությունը դեռ պատրաստ չէ, քանի որ դատաբժշկական փորձաքննության պատասխանը դեռ չունեին։

«Քննչական մարմինն արդեն ուղարկել է պատասխանը, գործընթացը շարունակվում է։ Այս պահին պատճառների կամ սխալների մասին չենք կարող ասել»,- ասացին նախարարությունից:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը բոլոր դեպքերով ներքին քննություն է իրականացնում, որոնց արդյունքները չեն հրապարակվում:

Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանի հարազատները կատարվածի մեջ մեղադրում են հենց «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին, ում մոտ էլ հաշվառված է եղել եւ 35 շաբաթ հետազոտվել է 26-ամյա կինը: Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն 2015թ. հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Դեպքի առթիվ օգոստոսի 3-ին հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետեւանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է։ Գործով մեղադրյալ դեռեւս չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժին, որտեղ…
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Ամենաշատ