News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ստորագրվել է 2015-2020 թթ. համագործակցության ծրագիր:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Էրեբունի-Երեւան 2797» տոնակատարություններին մասնակցելու նպատակով Երեւան այցելած ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: Շնորհակալություն հայտնելով Երեւանի տոնը միասին նշելու հրավերն ընդունելու համար` Տարոն Մարգարյանը նկատել է, որ սա հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ հաստատված ամուր բարեկամության եւս մեկ ապացույց է եւ աշխարհին միասնական ներկայանալու հրաշալի հնարավորություն:

Այնուհետ երկու քաղաքապետերը ստորագրել են Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ համագործակցության նոր՝ հնգամյա ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում շարունակել ծավալել գործընկերային սերտ փոխգործակցություն, ինչպես նաեւ երկու քաղաքներում գործող կազմակերպությունների եւ գործարար շրջանակների միջեւ առկա կապերի ամրապնդում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ