News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

1992 թվականի հոկտեմբերի 10-ին ավարտվեց Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի քիմիական զորքերի կազմավորումը: Իսկ 1996 թվականից հոկտեմբերի 10-ը նշվում է որպես Հայաստանի Քիմիական զորքերի օր: Այս զորքերի հիմնական նշանակությունը քիմիական վտանգից բնակչության եւ օբյեկտների պաշտպանությունն է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում:

Բացի քիմիական վերահսկողության, քիմիական վտանգավոր օբյեկտերում վթարների հետեւանքները վերացնելու հետ կապված նպատակներից, ներկայում այս զորամասերը նաեւ նոր խնդիրներ ունեն, այն է՝ բնապահպանական աղետների հետեւանքների վերացումը:

Հայաստանի ժամանակակից քիմիական զորքերը կազմավորվել են խորհրդային զորքերի բազայի վրա: 1993 թվականի մարտին Հայաստանը ստորագրեց Քիմիական զենքի մասին Կոնվենցիան, որը նախատեսում է քիմիական զենքի վերջնական ոչնչացում:

Հայաստանի Քիմիական զորքերը սերտ կապեր են պահպանում Ռուսաստանի Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության զորքերի հետ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ