News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին «Պուտինի կոռումպացված խամաճիկ» է կոչել: Այս մասին նա հայտարարել է CBS-ին տված հարցազրույցում:

«Երբ նա նախագահ դարձավ, Ուկրաինան սկսեց ղեկավարել կոռումպացված առաջնորդը, որը պարոն Պուտինի խամաճիկն էր»,- հայտարարել է ամերիկյան նախագահը՝ լրագրողի հետ քննարկելով Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը:

Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ Օբաման կարծիք է հայտնել, որ «Սիրիան տարածաշրջանում Ռուսաստանի միակ դաշնակիցն էր»: «Եվ այսօր նրանց օգնության վրա հույս դնելու եւ Սիրիայում երկար ժամանակ գոյություն ունեցող բազան պահպանելու փոխարեն, պարոն Պուտինն իր սեփական զորքերն է տրամադրում, սեփական զինուժը, որպեսզի «կենդանի թելով» ամրապնդի իր միակ դաշնակցի դիրքերը»,- Օբամայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Դրան ի պատասխան՝ լրագրողը ենթադրություն է հայտնել, որ ռուսական առաջնորդը «մարտահրավեր է նետում Օբամայի առաջնորդությանը»: «Պետք է ասեմ ձեզ, եթե կարծում եք, որ սեփական տնտեսությունը քայքայելն ու զորք ուղարկելն առաջնորդ լինել է, ապա մենք առաջնորդության մասին տարբեր սահմանումներ ունենք»,- ասել է Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ