«Վորոնեժյան խմորիչ» գործարանում խմորիչի, ջրի եւ մաթի խառնուրդի ժայթքում է տեղի ունեցել:
Գործարանում տեխնոլոգիական պրոցեսի խափանում է տեղի ունեցել, որն ուղեկցվել է ջրի, մաթի, խմորիչի խառնուրդի հոսքով: Դուրս ժայթքած հեղուկը որեւէ վտանգ չի ներկայացնում մարդկանց եւ շրջակա միջավայրի համար: Խառնուրդը հայտնվել է գործարանային կոյուղու ցանցում:
Ըստ LifeNews-ի, ընկերությունում տեղեկացրել են, որ միջադեպը կապված է մաթի նոր բերքի առանձնահատկության հետ, որը մեծ քանակությամբ փրփուր է առաջացնում: