News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեքսիկան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական համագործակցությունը եւ նպատակադրված է առավել խորացնել այն։ Այդ մասին ասել է Մեքսիկայի հատուկ բանագնաց դեսպան Խուան Մանուել Գոմես-Ռոբլեդո Վերդուսկոն արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպմանը։

Վերդուսկոն Հայաստան է ժամանել Ֆրանկոֆոնիայի ԱԳ նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով։

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Մեքսիկայի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով համագործակցության խորացումը եւ հենց այդ հանգամանքով էր պայմանավորված Մեխիկոյում դեսպանություն հիմնելու որոշումը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` դեսպան Վերդուսկոն ընդգծեց, որ Մեքսիկան բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամական համագործակցությունը եւ նպատակադրված է առավել խորացնել այն։

Զրույցի ընթացքում անդրադարձ արվեց երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերին։ Գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին հաճախակիացել են փոխադարձ բարձրաստիճան շփումները։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Վերդուսկոն մտքեր փոխանակեցին միջազգային կառույցներում փոխգործակցության սերտացման շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ