News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան գլխավորել է այն երկրների վարկանիշը, որտեղ մահվան համար լավագույն պայմաններն են ստեղծված: Վարկանիշը երկրորդ անգամ կազմում է բրիտանական Economist Intelligence Unit (EIU) ընկերությունը:

Ըստ Huffington Post-ի, խոսքը տարեցների խնամքի համար ստեղծված պայմանների մասին է: Ընդհանուր առմամբ, ցանկում 80 պետություն է ներառված: Վարկանիշի հեղինակները հաշվի են առել 5 կատեգորիա, այդ թվում՝ բուժօգնության որակն ու հասանելիությունը, հիվանդի կյանքի որակի բարելավմանն ուղղված օգնությունը, հիվանդի վիճակի ժամանակավոր թեթեւացումը եւ այլ գործոններ:

Lenta.ru-ի փոխանցմամբ, վարկանիշում առաջատար դիրքերում են Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի եւ Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրները: Առաջին հնգյակում ներառված են նաեւ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Իռլանդիան եւ Բելգիան: Ասիական երկրներից առաջատարը Թայվանն է:

Ռուսաստանը հայտնվել է վարկանիշը 48-րդ հորիզոնականում: Նրանից առաջ են անցել, օրինակ, Ուգանդան, Պանաման, Կոստա Ռիկան, Չիլին: Վարկանիշի վերջին հորիզոնականում Իրաքն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ