News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տեղեր կան, որոնք հարուստ են խորհրդանիշներով, որտեղ պահպանվում է հիշողությունը: Հայաստանն այդ տեղերից մեկն է, բայց Հայաստանը նաեւ խիզախության եւ հաղթանակի խորհրդանիշն է, որի ժողովուրդը կարողացել է վերածնվել: Այդ մասին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանի բացմանն ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միքաելլա Ժանը:

Նա շնորհակալություն է հայտնել նախագահին եւ հայ ժողովրդին՝ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում Հայաստանի ներդրած ավանդի համար: «Ուզում եմ ընդգծել, որ ֆրանկոֆոնիան պետք է նպաստի նոր ուղիներ գտնելու, նոր մարտահրավերներին դիմակայելուն: Իր մշակութային բազմազանությամբ, տարածքային ընդգրկմամբ ֆրանկոֆոնիան վճռականորեն գտնվում է միջազգային հարցերի լուծման կենտրոնում: Մենք պետք է ընդառաջ գնանք նոր գործընկերներին եւ ամրապնդենք մեր տեղը որպես ՄԱԿ-ի եւ տարբեր տարածաշրջանային կազմակերպությունների կարեւոր գործընկեր»,- ընդգծել է Միքաելլա Ժանը: Նրա խոսքով, ֆրանկոֆոնիայից ակնկալվում է մեկ ձայնով խոսելու, մասնակից երկրներին միավորող արժեքները պաշտպանելու համար:

«Մենք պետք է շարունակենք համախմբված եւ շարժուն մնալը, որպեսզի մի քանի շաբաթ անց Փարիզում միասնական ծրագիր ներկայացնենք կլիմայական փոփոխությունների վերաբերյալ: Այլեւս գոյություն չունեն տեղական ողբերգություններ, մարտահրավերներ: Հետեւաբար, մեր դերը ասելն է, միջազգային հանրությանը ողբերգությունների եւ մարտահրավերների մասին տեղեկացնելն է»,- ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ