News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Սեւանի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքը սարքավորումներով և կահույքով շահագործման կհանձնվի 2019թ.-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Նելսոն Զուլոյանը:

«Նախագծման աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին, իսկ շինարարությունը կսկսվի հաջոդ տարի եւ կավարտվի մինչեւ 2019թ.-ն»,- ասաց Նելսոն Զուլոյանը:

Նրա խոսքով՝ ծրագրի իրականացման համար Համաշխարհային բանկի կողմից հատկացվելու է 2,5 մլն ԱՄՆ դոլար, նոր մասնաշենքը կառուցվելու է Սեւան քաղաքի պոլիկլինիկայի հարեւանությամբ. «Շենքն ունենալու է երկու հարկ, 2700 քառակուսի մետր մակերես և 40 մահճակալանոց հզորություն»:

Նշենք, որ Սեւանում բժշկական կենտրոնի նոր մասնաշենք կառուցելու մասին համաձայնությունը կառավարությունը տվել է այս տարվա հուլիսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ