News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում դպրոցական ուսուցչուհուն տասը տարվա ազատազրկման են դատապարտել աշակերտների հետ սեռական հարաբերությունների համար։

Դատարանը հաստատել է, որ 25 -ամյա Ռեյչել Բաուերը, որը դասավանդում էր Տեքսաս նահանգի Ֆրանքսթոն քաղաքի դպրոցում, իր ինտիմ լուսանկարներն էր ուղարկում աշակերտներին։ Բացի դրանից, ինչպես հետեւում է դատավճռից, Բաուերը սեռական կապի է ունեցել իր աշակերտներից մեկի հետ։

Ուսուցչուհուն նաեւ մեղավոր են ճանաչել անչափահասների նկատմամբ սեռական բռնության համար ու դատապարտել տասը տարվա պայմանական ազատազրկման։ Պատժի այս մասը Բաուերը կրելու է արդեն բանտից դուրս գալուց հետո։ Ինքը Բաուերը խոստովանել է իր մեղքը, հայտնելով, որ սեռական կապ է ունեցել իր աշակերտներից երեքի՝ 14,16 ու 17 տարեկան տղաների հետ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը։

Հուլիսի սկզբին կայացվել էր դատավճիռ մեկ այլ ամերիկյան ուսուցչուհու գործով, որի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել. 30 ամյա Ջենիֆեր Ֆիխթերը՝ Ֆլորիդայից, 22 տարվա ազատազրկման էր դատապարտվել աշակերտների հետ սեքսի համար։

Ֆիխթերին ձերբակալել էին այն բանից հետո, երբ աշակերտներից մեկի մայրը որդու հեռախոսում ուսուցչուհու սիրային հաղորդագրություններն էր հայտնաբերել։

Սրանք անչափահասներին գայթակղելու համար ուսուցիչներին վերաբերող  առաջին դատավճիռները չեն։ 2005 թ. Ֆլորիդայի ուսուցչուհի Դեբրա Լաֆավը երեք տարվա տնային կալանքի եւ յոթ տարվա փորձաժամկետի էր դատապարտվել՝ 14 ամյա երիտասարդին գայթակղելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ