News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Լատվիայում սկսվել են «Դետոնատոր-2015» զորավարժությունները, որոնց ընթացքում Ցեկուլի զինամթերքի նախկին պահեստների տարածքները մաքրվելու են պայթյունավտանգ առարկաներից։ Այս տարի դրանք առաջին անգամ են ստացել  ՆԱՏՕ-ի զորավարժությունների կարգավիճակ, այս մասին «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում պատմել է Լատվիայի Պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անետե Գնեզեն։

«Զորավարժություններին առաջին անգամ մասնակցելու են զինծառայողներ յոթ երկրներից՝ Լատվիայից, Դանիայից, Էստոնիայից, Լիտվայից, Լյուքսեմբուրգից, Գերմանիայից ու Շվեդիայից»,- ասել է նա։ Զորավարժություններն անցնելու են հոկտեմբերի 10-29-ը, դրանց մասնակցելու են ավելի քան 130 զինծառայողներ։

«Դետոնատոր» զորավարժությունները հաստատում են տարածաշրջանում մեր դաշնակիցների ներկայությունը ու համագործակցությունը բոլոր, այդ թվում ինժեներատեխնիկական ուղղություններով»,- հայտարարել է Լատվիայի ազգային զինված ուժերի հրամանատար Ռայմոնդս Գրաուբեն։

Ցեկուլում զինամթերքի պահեստները 1920 թ. սկսած օգտագործում էր Լատվիայի բանակը, երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Գերմանիան, հետո՝ խորհրդային բանակը։ Պոլիգոնը փակվել էր 1995 թ.։ «Դետոնատոր» զորավարժությունների շրջանակում ամեն տարի այստեղ հայտնաբերվում ու ոչնչացվում է ավելի քան  հազար պայթյունավտանգ առարկա, պատմեց Գնեզեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հայտնել է, որ Էրդողանի այցը Միացյալ Նահանգներ կարող է պլանավորվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի համար
Դիվանագետը նաեւ նշել է, որ Անկարան կարեւոր աշխատանք է կատարել բազմաթիվ տարածաշրջանային ճգնաժամերի լուծման գործում...
Սթոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն չի նախատեսում զորքեր ուղարկել Ուկրաինա
ՆԱՏՕ-ն չի ծրագրում զորքեր ուղարկել Ուկրաինա...
ՆԱՏՕ գագաթաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ին Վաշինգտոնում
ԱՄՆ-ը կընդունի ՆԱՏՕ գագաթաժողովը...
ՆԱՏՕ-ն պատրաստվում է հռչակագրում ներառել Ուկրաինա զորքեր ուղարկելուց հրաժարվելու կետ. Corriere della Sera
ՆԱՏՕ-ն կհրաժարվի զորքեր ուղարկել...
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ