Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած պաշտոնական պատվիրակությունների անդամները վաղ առավոտյան Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց մեծ եղեռնի Սուրբ նահատակների հիշատակին:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել հուշարձանին, այնուհետ շրջել են Ցեղասպանության թանգարանում, գրառումներ կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: