News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը թանկ եւ անօգուտ «սպիտակ փիղ» չէ, որը, ցավոք սրտի, հաճախ է հանդիպում պետական ծրագրերում։ Իհարկե այն՝ որպես ՏՏ ոլորտի հաջողված նախագիծ, ավելորդ անգամ իր մասին չի հիշեցնում։ Այդ պատճառով կենտրոնի մասին բոլորը չգիտեն։ Եվ դա սարսափելի չէ. դա նշանակում է, որ կենտրոն կայցելեն միայն նրանք, ովքեր իրոք ցանկանում են սովորել։ Այսպես է կարծում կենտրոնի ղեկավար Էմիլյա Հարությունյանը։ Կենտրոնը, որի աշխատանքները համակարգում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ծրագրավորում է սովորեցնում սկսնակներին եւ ոչ միայն։ Լսարանը տարբեր է՝ ե՛ւ ուսանող նորեկներ, ե՛ւ շրջանավարտ տեխնիկներ եւ նախկին հումանիտարներ։

«Բոլորին միավորում է սովորելու  մեծ ցանկությունը։ Այդ պատճառով եթե մեկնարկային պարապմունքների ժամանակ ինչ-որ մեկը հետ է մնում, ապա դրանից մոտիվացիան չի պակասում, եթե միայն չի ավելանում։ Օրինակ բերեմ։ Մեր ունկնդիրներից մեկը, որը շատ հեռու է ծրագրավորող լինելուց, երբեք չի սովորել, ամուսնացած է, երեխա ունի։ Ասեմ, որ դասընթացների մեկնարկից առաջ մենք ներածական զրույց ենք անցկացնում «Ինչու ՏՏ» թեմայով։ Ցանկանում ենք, որպեսզի յուրաքանչյուրը ոչ թե ուղղակի իմանա, թե որքան պահանջված է այդ մասնագիտությունը կամ որքան են վճարում ծրագրավորողներին, այլ հասկանա՝ իրենն է արդյոք դա թե ոչ։ Այդ աղջիկն ուղղակի ասաց. «Գիտեք, մի օր ես արթնացա եւ հասկացա, որ դա իմն է»։ Եվ նա դասերից հետ չէր մնում։ Երեխային պառկեցնում էր քնելու եւ գիշերները պարապում էր։

Այս տարի շատ հաջող անցավ վեբ-ծրագրավորման եւ դիզայնի ամառային դպրոցը, որին  մասնակցում էր ավագ դպրոցի 21 աշակերտ։ 5 շաբաթվա ընթացքում ամեն օր դասեր էին ընթանում։ Ծրագրավորումից բացի նրանց ձեռներեցական հմտություններ էին սովորեցնում։ Ուսանողների հետ հանդիպում էին հաջողված սթարթափների ղեկավարները։ Չնայած դպրոցական տարիքին՝ ունկնդիրների մոտիվացիայի պակաս այստեղ չկա։

Իհարկե, մենք ամեն դեպքում ավելի շատ ունենում ենք ծրագրավորող ուսանողներ կամ առհասարակ տեխնիկական ոլորտի մասնագետներ, որոնք ծրագրավորմանը ծանոթանում են դեռ ավագ դասարաններից։ Այս օրինակը ես բերում եմ, որպեսզի ցույց տամ, թե որքան կարեոր է ձեր վրա աշխատելը»։

Կենտրոնը գործում է 2011թ.-ից։ Հնդկաստանի կառավարությունը նրա գործունեության համար համակարգիչներ եւ այլ սարքավորումներ է հատկացրել, ուղարկել է մասնագետներ, իսկ հետո հրավիրել է հայ մասնագետներին՝ վերապատրաստման  համար։

Կենտրոնի հպարտությունը PARAM գերհամակարգիչն է, որը հնդիկ մասնագետները մշակել են անձամբ։

«Հիմնարար գիտությունը կենտրոնի հիմնական ուղղվածությունը չէ։ Մեր կենտրոնը կենտրոնացած է պրակտիկայի վրա։ Մենք ցանկանում ենք գիտնականների համար հաշվիչ հզորություններ զարգացնել Ցանկանում ենք օգնել մաթեմատիկոսներին, ֆիզիկոսներին, սեյսմոլոգներին, քիմիկոսներին։ Մենք համագործակցում ենք Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման խնդիրների ինստիտուտի եւ Հայաստանի այլ ինստիտուտների հետ։ Նրանք լավ հաշվիչ հզորություններ ունեն, ինչ-որ տեղ մեզանից լավ։ Եվ մենք իհարկե ուրախ ենք նրանց հետ համագործակցելու եւ միմյանց համալրելու հնարավորության համար»,- ասում է Էմիլյա Հարությունյանը։

Կենտրոնի ուժեղ կողմն իհարկե գործնական առարկաներն են։ Եվ դասավանդողները հիմնականում գործնական առարկաներ են դասավանդում։ Այդ պատճառով կենտրոնի ունկնդիրները հիմնականում աշխատում են սեփական նախագծերի վրա՝ ընթացիկ եւ ավարտական։ Որպեսզի վերջում վստահ լինեն, որ աշխատանքի փորձ դեռ չունեն, բայց հմտություններ արդեն ունեն։ Հատկապես մեծ լսարան է հավաքում կենտրոնը Web-ծրագրավորման, Java եւ Linux համակարգերի դասավանդման համար։ Կազմակերպվում են 3D, Adobe Illustrator, Corel Draw դասընթացներ։

Հայաստանում միգուցե ինչ-որ մեկին թվա, թե դասընթացները գերծանրաբեռնված են։ Սակայն Հնդկաստանում դրանով ոչ ոքի չես զարմացնի։ Այնտեղ նման կենտրոններում սովորում են օրական 12 ժամ՝ 2-անգամյա ընդմիջումներով եւ առանց հանգստյան օրերի։

«Այնտեղ երիտասարդները պետք է սովորեն 12-14 ժամ օրական։ Դրա փոխարեն հետո, եթե հայտնվես լավ ընկերությունում, ապա ուղղակի հիանալի պայմաններ են առաջարկում։ Ուզում ենք մեր աշակերտներին խթան տալ, հատկապես որ հետո նրանց համար հիանալի հնարավորություններ են բացվում»,- նշում է Հարությունյանը։

... Իսկ որպեսզի պարզ դառնամ, որ այնտեղ ոչ թե խաղում են, այլ սովորում են, կենտրոնի մասին ավելորդ անգամ չեն հիշեցնում։ Որպեսզի այն գտնեն նրանք, քովեր իրոք ցանկանում են։

Արամ Գարեգինյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ