News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հավանական է, որ այն մարդիկ, ովքեր խոսում են իրենք իրենց հետ, ամեն ինչ լավ հիշում են, կարծում են Մոնռեալի համալսարանի մասնագետները։  Նրա եզրահանգումները պիտանի կլինեն բոլոր նրանց, ովքեր չեն ուզում կարեւր բաներ մոռանալ։ Նոր հետազոտությանը  44 բարձրկուրսեցի է մասնակցել։ Առաջին փորձարկման ընթացքում կամավորներին էկրանի վրա բառեր են ցուցադրել, պատմում է The Daily Mail-ը։

Մասնակիցներին խնդրել են բառերն իրենց մտքում արտասանել,  առանց շուրթերը շարժելու։ Բացի այդ, ուսանողները  բառերը կարդացել են իրենց մտքում, իսկ հետո ասել են մեկ ուրիշ մարդու։ Գիտնականները նկատել են, որ կամավորներնը ավելի լավ են հիշել  այն բառերը, որոնք բարձրաձայն ասել են ուրիշին։  Ինքն իր համար բարձրաձայն կարդալը եւս նպաստել է տեղեկության ամրապնդմանը, տեղեկացնում է MedDaily-ին։

Հետազոտողները բացատրում են, որքան ավելի շատ մարդ է մասնակցում մտապահման գործընթացին, այնքան ավելի լավ է։  Այսպես, արտաբերումն ու խոսքը օգնում են տեղեկությունները մտքում պահել։ Երկրորդ փորձարկման ընթացքում, երբ փորձել են անիմաստ վանկեր մտապահել, վերոհիշյալ մեթոդը չի գործել։ Հետազոտության հեղինակների կարծիքով հարցն այն է, որ երկարաժամկետ հիշողության մեջ անիմաստ վանկեր չկան։ Դրա համար էլ ուղեղը չի կարող դրանք կապել նախկինում ուսումնասիրված նյութի հետ ավելի լավ մտապահելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ