News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տարբեր մշակույթներում տղամարդիկ եւ կանայք տարբեր դերեր են խաղում երեխաների դաստիարակության գործում։ Արեւմուտքում երեխայի դաստիարակության համար ավելի հաճախ պատասխանատու են մայրերը։ Իսկ արեւելյան մշակույթներում ընտանիքի ղեկավարը տղամարդն է, ով ոչ միայն գումար գումար է վաստակում, այլ նաեւ դաստիարակում է երեխաներին, գրում է The Daily Mail-ը։

Սասեքսի համալսարանի գիտնականները հարցում են անցկացրել Լոնդոնում բնակվող անգլիական եւ հնդկական 125 ընտանիքների շրջանում, որտեղ դաստիարակվել են 7-9 տարեկան երեխաներ։ Մասնագետներին հետաքրքրել է այն հարցը, թե ով է ավելի շատ ազդեցություն ունենում երեխայի վրա։ Պարզվել է, որ այն ընտանիքներում, որտեղ մայրը իշխող դեր ունի, փորձում է վերահսկել երեխային կամ քիչ ուշադրություն է դարձնում նրան, երեխայի ինքնագնահատականը ընկնում է, փոխանցում է MedDaily-ն։

Իսկ հնդկական ընտանիքներում երեխաների ինքնագնահատականի վրա ազդում են հայրերը։ Նրանց մոտ ինքնագնահատականը ցածր է լինում, եթե հայրը սխալ է դաստիարակում երեխային։ Մասնագետների կարծիքով՝ երեխայի ինքնագնահատականի վրա ազդում է այն ծնողը, որին  նա ընտանիքում գլխավորն է համարում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ