News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Օդեսայի սպորտի պալատում ավարտվել է սամբոյի գծով կադետների Համաուկրաինական IV-րդ թիմային մրցաշարը, որը նվիրված է Ուկրաինայի վաստակավոր մարզիչ Ռոբերտ Բաբայանցին։   

Ուկրաինայի հայերի միության աջակցությամբ կազմակերպված մրցումներին մասնակցել են Դնեպրոպետրովսկի, Լուգանսկի, Խարկովի եւ Կիեւի շրջանների ներկայացուցիչներ։ 

Սամբոյի ազգային ֆեդերացիայի ղեկավարության անունից կազմակերպության փոխ-նախագահ Եվգենի Ցվետկովը առաջին կարգի շքանշան է հանձնել «Ուկրաինայում սամբոյի զարգացման համար», հաղորդում է Aspekty-ին:

Անհատական մրցաշարում  առաջատար են դարձել Խարկովի, Կրիվոյ Ռոգի եւ Օդեսայի ներկայացուցիչները։ Թիմային առաջնությունում հաղթանակ է տոնել Օդեսայի «ԱՍՍՈ-ՕԼԻՄՊ» թիմը։

Մրցաշարի հաղթողները պարգեւատրվել են մարզահագուստով։ Մրցանակակիրների պարգեւատրմանը մասնակցել են սամբոյի օդեսացի վետերանները՝ Բաբայանցի աշակերտները։  

Ինչպես նախկինում արդեն հաղորդվել էր, Ուկրաինայի հայերի միությունը հատուկ ուշադրության է արժանացնում սպորտը եւ Ուկրաինայի մարզիկներին աջակցությունը, տարբեր մարզական սեկցիաներ են բացվում։ Տարբեր մարզական միջոցառումների ընթացքում նաեւ մրցանակներ են հանձնվում Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի կողմից։ Ուկրաինայի հայերի միության մարզական սեկցիայում տարբեր ազգությունների երեխաներ են մարզվում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ