Դուբլինի հարավում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, որի հետեւանքով զոհվել է առնվազն 9 մարդ։ Այս մասին հայտնում է RTÉ-ն՝ վկայակոչելով ոստիկաններին։
Հաղորդվում է, որ զոհերի թվում կան երեխաներ։ Կրակը բռնկվել էր Irish Traveller Movement ընկերության շենքում, որտեղ ապրում է մի քանի տասնյակ մարդ, փոխանցում է Gazeta-ն։
Մի քանի մարդ տարբեր աստիճանի այրվածքներով եւ ածխածնային գազից թունավորումով հոսպիտալացվել է։ Հրդեհի պատճառները պարզվում են։